Մոուրինյոն՝ ամառային տրանսֆերների մասին. մեծ փոփոխություններ չեն լինի, բայց Տոտենհեմին ուժեղացում պետք է

Մոուրինյոն՝ ամառային տրանսֆերների մասին. մեծ փոփոխություններ չեն լինի, բայց Տոտենհեմին ուժեղացում պետք է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Տոտենհեմի» անելիքների մասին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Մեծ փոփոխություններ չեն լինի: Առաջին հերթին դա այն չէ, ինչ մեզ անհրաժեշտ է: Երկրորդը՝ դա այս թիմին բնորոշ չէ: Երրորդը՝ կախված է լինելու տրանսֆերային շուկայից:

Իրավիճակը տարեց տարի ավելի է բարդանում: Ներկա պահին ես չեմ մտածում վերակառուցման մասին: Բայց ակնհայտ է, որ թիմին ուժեղացում պետք է»,-պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն մրցաշրջանի ընթացքում է գլխավորել «Տոտենհեմը»՝ փոխարինելով Մաուրիսիո Պոչետինոյին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում