Հայտնի են NBA-ի փետրվար ամսվա լավագույն խաղացողները

Հայտնի են NBA-ի փետրվար ամսվա լավագույն խաղացողները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լերբոն Ջեյմսը և «Բոստոնի» հարձակվող Ջեյսոն ՏաՏումը ստացել են փետրվարի են լավագույն խաղացողների մրցանակները Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաներում:

Ջեյմսը 10 տարվա ընթացքում Լեյքերսի առաջին խաղացողն է, ով հաղթել է այս մրցանակը երկու ամիս անընդմեջ: Մինչ այդ այսպիսի կոչմանը արժանացել էր Կոբի Բրայանտը:

Փետրվարյան տասը խաղերի ընթացքում Լեբրոնը վաստակել է միջինը 26 միավոր, կատարել 10,1 արդյունավետ փոխանցում:

Տատումը` 12 հանդիպումներում վաստակել է միջինը 30,7 միավոր և կատարել է 3,2 արդյունավետ փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում