Լույս աշխարհ է եկել Հենրիխ Մխիթարյանի որդին

Լույս աշխարհ է եկել Հենրիխ Մխիթարյանի որդին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Tert.am: Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել:

Ինչպես հաղորդվում է «Ռոմայի» ակումբի պաշտոնական թվիթերյան էջում, ծնվել է Մխիթարյանի որդին: Ակումբը շնորհավորել է նորաթուխ ծնողներին և բարի գալուստ մաղթել նորածին փոքրիկին:

Փոքրիկին անվանել են Համլետ՝ պապի՝ Համլետ Մխիթարյանի պատվին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում