Ռոնալդուն այսօր մարզվել է Յուվենտուսի կազմում

Ռոնալդուն այսօր մարզվել է Յուվենտուսի կազմում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ArmSport.amԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր թիմի կազմում մասնակցել է մարզմանը:

Corriere dello Sport-ի հաղորդմամբ, թիմն ինտենսիվ մարզում է անցկացրել. նախախաղային մարզում, գնդակի հետ աշխատանք, երկկողմանի խաղ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն երեկ շտապ մեկնել էր Պորտուգալիա՝ այն բանից հետո, երբ նրա մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, սրտի կաթվածի հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում