Մեր մրցակիցները բոլորը հավասար են․ Էստոնիայի հավաքականի մարզիչ

Մեր մրցակիցները բոլորը հավասար են․ Էստոնիայի հավաքականի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ArmSport.amԷստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վուլաիդը իր կարծիքն է հայտնել Ազգերի լիգայի առաջիկա խաղերի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ երեկ կայացավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգկվեց C դիվիզիոնի 2 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Էստոնիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանը:

«Կարծում եմ, որ բոլոր մրցակիցները մեր դեմ հաղթանակ և միավորներ են ակնկալում և իրենց ավելի ուժեղ են համարում, քան մեզ: Բայց մենք, իհարկե, չենք ուզում խոստովանել, որ խմբում պետք է լինենք թույլ օղակը: Ամեն ինչ սկսվում է մաքուր էջից: Մեր մրցակիցները բոլորը հավասար են», – մարզիչ Կարել Վուլաիդի խոսքերն է մեջբերում է sport.delfi-ն՝ հղում անելով Soccernet-ին:

Էստոնիան համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 104-րդ հորիզոնականը, Հյուսիսային Մակեդոնիան զբաղեցնում է 68-րդ տեղը, Վրաստանը՝ 91-րդ է, իսկ Հայաստանը ՝ 102-րդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում