Ցիցիպաս. Զարմացած չեմ, որ Ջոկովիչը հաղթել է 21 խաղ անընդմեջ

Ցիցիպաս. Զարմացած չեմ, որ Ջոկովիչը հաղթել է 21 խաղ անընդմեջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ArmSport.amԱշխարհի վեցերորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը խոսել է Նովակ Ջոկովիչի՝ մրցաշրջանի գերազանց մեկնարկի մասին:

«Զարմացած չեմ, որ նրան հաջողվել է դա (21 խաղ անընդմեջ հաղթել մրցաշրջանի մեկնարկում/խմբ.): Սակայն ես նույնպես ուզում եմ նման հաջողություն գրանցել:

Նովակի նման հաջողության գրավականը ճիշտ վերականգնումն է ու խաղերի միջև առկա ժամանակը ճիշտ օգտագործելը»,-Ցիցիպասի խոսքերն է մեջբերում timesofindia.indiatimes.com-ը:

Հիշեցնենք, որ Դուբայի մրցաշարի եզրափակչում Նովակ Ջոկովիչը հաղթեց հենց Ստեֆանոս Ցիցիպասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում