Միրանդեսի հեքիաթն ավարտվեց․ Ռեալ Սոսեյդադը Իսպանիայի գավաթի եզրափակչում է

Միրանդեսի հեքիաթն ավարտվեց․ Ռեալ Սոսեյդադը Իսպանիայի գավաթի եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստները դարձան Իսպանիայի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցները: Կիսաեզրափակչի պատասխան խաղում նրանք կրկին հաղթեցին «Միրանդեսին»: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով, 11-մետրանոցից միակ գոլը իր հաշվին գրանցեց Միկել Օյարսաբալը: Սան Սեբաստիանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր տանտերերի հաղթանակով ՝ 2-1 հաշվով:

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ռեալ Սոսյեդադը» կհանդիպի «Ատլետիկ» – «Գրանադա» զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում Բիլբաոյի ակումբը հաղթել էր 1-0 հաշվով, պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում