Ա սերիա․ Յուվենթուսը հաղթեց Ինտերին ու բարձրացավ առաջին հորիզոնական (տեսանյութ)

Ա սերիա․ Յուվենթուսը հաղթեց Ինտերին ու բարձրացավ առաջին հորիզոնական (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ArmSport.amՖուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Յուվենթուսը» ընդունել էր «Ինտերին»։

Չնայած հանդիպման՝ առանց հանդիսականների անցնելուն՝ «Յուվենթուսը» կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի գոլերը խփեցին Աարոն Ռեմսին և Պաուլո Դիբալան։ «Յուվենթուսը» հաղթեց 2-0 հաշվով։

Այս արդյունքից հետո «Յուվենթուսը» միավորների քանակը հասցնում է 63-ի ու բարձրանում է առաջին հորիզոնական Իտալիայի Ա սերիայի մրցաշարային աղյուսակում։ «Ինտերը» մնում է 3-րդ տեղում 54 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում