Լա լիգա․ Ռեալը պարտվեց Բետիսին․ միանձնյա առաջատարը դարձյալ Բարսելոնան է (տեսանյութ)

Լա լիգա․ Ռեալը պարտվեց Բետիսին․ միանձնյա առաջատարը դարձյալ Բարսելոնան է (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ArmSport.amՖուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում «Բետիսը» ընդունել էր «Ռեալին»։

Հանդիպման հաշիվը բացվեց 41-րդ րոպեին։ Անդալուսիական ակումբին առաջ մղեց Սիդնեյը։ Մրցավարի ավելացրած ժամանակի երրորդ րոպեին Բենզեման հավասարեցրեց հաշիվը։

Հանդիպման վերջնամասում Քրիստիան Տելյոն, օգտվելով Կարիմ Բենզեմայի սխալից ու խաղընկերոջ փոխանցումից, գրավեց Տիբո Կուրտուայի դարպասը։ «Բետիսը» հաղթեց 2-1 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում