Ռոնալդուն 2019 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գոլ չի խփել Ա Սերիայի խաղում

Ռոնալդուն 2019 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գոլ չի խփել Ա Սերիայի խաղում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ArmSport.amԻտալիայի առաջնության 26-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հաղթել է Միլանի «Ինտերին» 2:0 հաշվով: Հանդիպումը կայացել է Թուրինի «Ալյանց» մարզադաշտում:

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլային փոխանցման հեղինակ է դարձել այս խաղում: Նա 2019 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ չի կարողացել աչքի ընկել Իտալիայի առաջնության խաղում: Մինչ այս, Ա Սերիայում նրա գոլային շարքը 11 խաղ էր կազմում:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

«Յուվենտուսը», վաստակելով 63 միավոր, բարձրացել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Ինտերը» 54 միավորով 3-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում