Սա մրցաշրջանի մեր ամենավատ խաղն էր․ Զիդան

Սա մրցաշրջանի մեր ամենավատ խաղն էր․ Զիդան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լա Լիգայի 27-րդ տուրում «Բետիսից» կրած պարտությունը (2-1):

«Դա վատ հանդիպում էր: Մենք չէին հասցնում ոչ առաջին խաղակեսում, ոչ էլ երկրորդում: Շատ սխալներ թույլ տվեցինք: Երբ խաղում ես ոչ քո մակարդակի վրա, ամեն ինչ ավելի բարդանում է:

Այսօր մեզ ամեն ինչ պակասում էր, սա մրցաշրջանի մեր ամենավատ խաղն էր: Ոչ բավարար էներգիա, գնդակի տիրապետում, ագրեսիվություն: Ես պատասխանատու եմ դրա համար», – մեջբերում է Զիդանին AS-ը:

«Ռեալը» չկարողացավ վերականգնել առաջատարի դիրքերը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում և երկու միավորով հետ է մնում «Բարսելոնայից»: «Բետիսը» 12-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում