Բարտոմեուն՝ Մեսսի ու Աբիդալի կոնֆլիկտի մասին. Տնային խնդիրները լուծվում են տանը

Բարտոմեուն՝ Մեսսի ու Աբիդալի կոնֆլիկտի մասին. Տնային խնդիրները լուծվում են տանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ArmSport.am«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է թիմի ավագ Լեո Մեսսիի ու ակումբի տնօրեն Էրիկ Աբիդալի միջև առաջացած կոնֆլիկտի մասին.

«Տնային խնդիրները լուծվում են տանը: Աբիդալն ու Ռամոն Պլանեսն ակումբում մեծ աշխատանք են կատարում: Նրանք անընդհատ բանակցությունների մեջ են, իսկ Մեսսին մեր առաջատարն է: Բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասել է Բարտոմեուն:

Հիշեցնենք, որ նախկինում Աբիդալը դժգոհել էր թիմի որոշ ֆուտբոլիստների կատարած աշխատանքից մարզումների ժամանակ, երբ թիմը մարզում էր Վալվերդեն: Դրան ի պատասխան, Մեսսին ցանկացել էր անուններ լսել: Հարցին խառնվել էր Բարտոմեուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում