Մոուրինյու. Չեմ կարող որևէ մեկին մեղադրել

Մոուրինյու. Չեմ կարող որևէ մեկին մեղադրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «ՌԲ Լայպցիգը» ընդունել էր «Տոտենհեմին» (3:0): Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է հանդիպման ելքի մասին, հաղորդում է Daily Mail-ը:

«Խաղի մեկնարկից ժամեր առաջ ես տեղեկացա, որ Սանչեսը չի կարող մասնակցել խաղին: Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ իրադարձությունները նման ընթացք կստանան:

Դժվար է մեղադրել տղաներին: Նրանք ներդրեցին իրենց ողջ ուժերը և կռվեցին խաղադաշտում:

Այս անհաջողությունը մեզ ավելի ուժեղ կդարձնի»,- ասել է պորտուգալացին:

Հավելենք, որ երկու հանդիպումների արդյունքում 1/4 եզրափակիչ դուրս եկավ «ՌԲ Լայպցիգը» (4:0):

Հետևեք մեզ նաև Telegram-ում