«Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ են

«Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ են

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ,  Analitik.amԼոնդոնի «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ երկշաբաթյա տնային կարանտինի մեջ են: Բանն այն է, որ նրանք շփում են ունեցել «Օլիմպիակոսի» սեփականատիրոջ հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են զինագործների պաշտոնական կայքէջից:

Նշենք, որ երկու թիմերի միջև հանդիպումը, որը կայացավ Եվորպայի լիգայի շրջանակներում, ավարտվեց հունական թիմի հաղթանակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում