Բարսելոնան ու Յուվենթուսը ամռանը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Բարսելոնան ու Յուվենթուսը ամռանը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Բարսելոնան» և «Յուվենթուսը» ամռանը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։

Diario Sport-ը, հղում կատարելով TV3-ին, տեղեկացնում է, որ կատալոնական ակումբի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Յուվենթուս», իսկ «Բարսելոնայի» շարքերը կարող է համալրել Դուգլաս Կոստան։

Բացի այդ, աղբյուրը նշում է, որ բացի «Յուվենթուսից» Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Սևիլիան», որի կազմում խորվաթ ֆուտբոլիստը հանդես է եկել 2011-ից 2014 թվականների ընթացքում։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Իվան Ռակիտիչը պայմանագիր է համաձայնեցրել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում