Ատալանտան պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ. Իլիչիչը ձևակերպեց պոկեր (տեսանյութ)

Ատալանտան պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ. Իլիչիչը ձևակերպեց պոկեր (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ArmSport.amՖուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի շրջանակում կայացավ «Վալենսիա» – «Ատալանտա» պատասխան հանդիպումը։

Առաջին խաղում իտալական ակումբը հաղթել էր 4-1 հաշվով։ «Ատալանտան» հաղթեց նաև պատասխան խաղում ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Պատասխան խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց Յոսիպ Իլիչիչը։ 21-րդ րոպեին Կևին Գամեյրոն հավասարեցրեց հաշիվը։ Մինչև ընդմիջում Իլիչիչը դարձյալ առաջ մղեց «Ատալանտային»։

51-րդ րոպեին Գամեյրոն դուբլ ձևակերպեց։ 67-րդ րոպեին Ֆերան Տորեսը առաջ մղեց «Վալենսիային»։ Խաղում վերջին խոսքը ասաց Իլիչիչը։ Վերջին րոպեներին նա երկու գոլ խփեց՝ ձևավորելով պոկեր։ «Ատալանտան» հաղթեց 4-3 (երկու խաղերի արդյունքում՝ 8-4) ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում