Առաջատար եվրոպական ֆուտբոլային լիգաները ՈւԵՖԱ-ին կխնդրեն հետաձգել Եվրո-2020-ը

Առաջատար եվրոպական ֆուտբոլային լիգաները ՈւԵՖԱ-ին կխնդրեն հետաձգել Եվրո-2020-ը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ArmSport.amԱռաջատար եվրոպական ֆուտբոլային լիգաները շուտով ՈւԵՖԱ-ին կխնդրեն հետաձգել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը:

Համապատասխան խնդրանքով կազմակերպությանը դիմելու են Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնությունների բարձրագույն լիգաների ներկայացուցիչները, հայտնում է Tuttosport- ը:

Այս տարվա ամռանը նախատեսված Եվրոպայի առաջնության անցկացումը (հունիսի 12-ից հուլիսի 12-ը) վտանգված է մայրցամաքում կորոնավիրուսի տարածման պատճառով: Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են մարզական միջոցառումները կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մասնավորապես, նման քայլի են դիմել Իտալիայի իշխանությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում