Մադրիդի Ռեալին սպառնում է կարանտին

Մադրիդի Ռեալին սպառնում է կարանտին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ArmSport.am«Ռեալի» բասկետբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը ցույց է տվել դրական պատասխան։ Տարբեր մարզաձևերի «Ռեալի» թիմերի ներկայացուցիչները հաճախ միասնական մարզումներ են անցկացնում, սերտ կապի մեջ են և շփվում են միմյանց հետ:

Այդ պատճառով «Ռեալը» կարող է 15 օրով կարանտին հայտարարել: Եթե արտաքին կապերը սահմանափակելու կոշտ ռեժիմը առնչվի ֆուտբոլային «Ռեալին», ապա Մադրիդը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (03/17), ինչպես նաև Լա լիգայի հաջորդ երկու խաղերը՝ «Էյբարի» (13.03) և «Վալենսիա» -ի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում