Թիմակցի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, Ռոնալդուն հրաժարվել է վերադառնալ «Յուվենտուս»

Թիմակցի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, Ռոնալդուն հրաժարվել է վերադառնալ «Յուվենտուս»

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Aysor.am«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է չվերադառնալ իտալական Թուրին՝ իր թիմակից Դանիելե Ռուգանիի մոտ հաստատած կորոնավիրուսի պատճառով:

Այս մասին պորտուգալացին արդեն նախազգուշացրել է ակումբի ղեկավարությանը, հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերին իր Twitter-ում:

Այժմ Ռոնալդուն Մադեյրա քաղաքում է (Պորտուգալիա), որտեղ նա եկել էր նշելու քրոջ ծննդյան տարեդարձը:

Ֆուտբոլիստն Իտալիա պետք է վերադառնար մարտի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում