Բռնցքամարտիկներն արդեն Լոնդոնում են և մարզում են անցկացրել

Բռնցքամարտիկներն արդեն Լոնդոնում են և մարզում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Լոնդոնում է և արդեն իսկ մարզում է անցկացրել մառախլապատ Ալբիոնում:

Այս մասին հայտնում է բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Թեև մարզաշխարհի բազմաթիվ իրադարձություններ, այդ թվում մի շարք վարկանիշային մրցաշարեր հետաձգվել են, բայց բռնցքամարտի առաջին վարկանիշային մրցաշարը կայանալու է:

Մեր ընտրանին Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մեկ մարզում անցկացրել է մարտի 11-ի երեկոյան:

Մեր բռնցքամարտիկները թեթև մարզում են անցկացրել նաև այսօր կեսօրին:

Վաղը կկայանա մրցաշարի վիճակահանությունը, իսկ մարտի 14-ից բռնցքամարտիկները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում