Դոնովան Միտչելի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել

Դոնովան Միտչելի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Յուտայի» աստղային պաշտպան Դոնովան Միտչելի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Ադրիան Վոժնարովսկին Twitter-ի իր էջում գրել է, որ Միտչելի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև «Յուտայի» մեկ այլ բասկետբոլիստի՝ Ռուդի Գոբերի մոտ։

NBA-ի կանոնավոր առաջնությունը անորոշ ժամանակով դադարեցվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում