Մանուել Գաբիադինիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է. Ֆուտբոլիստը մեկուսացվել է

Մանուել Գաբիադինիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է. Ֆուտբոլիստը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ArmSport.amԻտալական «Սամպդորիայի» հարձակվող Մանուել Գաբիադինիի COVID-19 կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:

Ֆուտբոլիստի մոտ բարձր ջերմություն է եղել, բայց նա իրեն լավ է զգում: Ֆուտբոլիստը հանրությունից մեկուսացված է:

Իտալացին A սերիայի երկրորդ ֆուտբոլիստն է, ում մոտ ախտորոշվում է վարակը: Առաջինը «Յուվենտուսի» պաշտպան Դանիել Ռուգանին էր:

Իտալիայի A սերիան ժամանակավորապես դադարեցված է :

Հետևեք մեզ նաև Telegram-ում