Պաշտոնական․ Ման․ Սիթի-Ռեալ և Յուվենթուս-Լիոն հանդիպումները հետաձգվել են

Պաշտոնական․ Ման․ Սիթի-Ռեալ և Յուվենթուս-Լիոն հանդիպումները հետաձգվել են

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ArmSport.amՖուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» և «Յուվենթուս» – «Լիոն» հանդիպումները հետաձգվել են։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումները հետաձգվել են Մադրիդի «Ռեալում» և Թուրինի «Յուվենթուսում» հայտարարված կարանտինի պատճառով։

Իտալական ակումբի ֆուտբոլիստներից Դանիելե Ռուգանիի մոտ երեկ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։ Մադրիդի «Ռեալում» էլ կարանտին է բասկետբոլի թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո։

Հանդիպումները նախատեսված էին մարտի 17-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում