«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ArmSport.amԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:

Բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել Արտետայի հետ, մեկուսացվել են: Սպասվում է, որ կարանտինի մեջ կգտնվի ողջ թիմը: Մյուսները, որոնք այս ընթացքում շփում չեն ունեցել գլխավոր մարզչի հետ, կշարունակեն աշխատել բնականոն ռեժիմով: Հայտարարությունում նաև ասվում է, որ մարզչի ապաքինման հարցն ակումբի համար գլխավոր նպատակ է:

«Հիասթափված եմ: Ամեն դեպքում որոշեցի թեստ հանձնել, երբ ինձ վատ զգացի: Կվերադառնամ աշխատանքիս, երբ ինձ թույլատրեն»,-ասել է Արտետան:

Բնական է, որ հետաձգվեն «Արսենալի» առաջիկա խաղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում