«Յուվենտուսը» հերքել է Դիբալայի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրերը

«Յուվենտուսը» հերքել է Դիբալայի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Թուրինի «Յուվենտուսը» հերքել է լուրերն այն մասին, թե թիմի հարձակվող Պաուլո Դիբալան վարակված է կորոնավիրուսով:

Այս պահի դրությամբ արգենտիացին ու թիմի մյուս ֆուտբոլիստները կարանտինացված են: Թիմի ֆուտբոլիստներին կարանտինացնելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ թիմի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Հիշեցնենք, որ եվրոպական թոփ-5 առաջնություններից չի դադարել միայն գերմանական Բունդեսլիգան: Այսօր հայտարարվել է նաև եվրոպական ակումբային մրցաշարերի դադարեցման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում