Շարունակելով մնալ անպարտելի. Արամ Ավագյանը 10-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շարունակելով մնալ անպարտելի. Արամ Ավագյանը 10-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը անցկացրեց իր 11-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Մինչ այդ նա ուներ 9 հաղթանակ և մեկ ոչ-ոքի։

ԱՄՆ Հինքլեյ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում մենամարտեց դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյի հետ և մրցավարների մեծամասնության որոշմամբ հաղթանակը շնորհվեց Ավագյանին:

Հիշեցնենք, որ 28-ամյա հայ բռնցքամարտիկը վերջերս է պայմանագիր կնքել ամերիկյան Salita պրոմոութերական ընկերության հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում