Ջեկո. Ռոման արժանի է գավաթներ նվաճել

Ջեկո. Ռոման արժանի է գավաթներ նվաճել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն խոսել է վերջին տարիներին թիմի ելույթների մասին:

«Ռոման» վերջին անգամ Իտալիայի չեմպիոն է դարձել 2001 թվականին, իսկ 2008-ին նվաճել է երկրի գավաթը: Ցավալի է, որ նման թիմը վերջին տարիներին ոչ մի տիտղոս չի նվաճում: մեզ պարզապես չի բավականացնում վերջին քայլը: Հուսով եմ, որ իրավիճակը կփոխվի, քանի որ «Ռոման» արժանի է բարձր նվաճումների,-Ջեկոյի խոսքերն է փոխանցում The Athletic-ը:

Ա սերիայի 26-րդ տուրից հետո «Ռոման» 45 միավորով 5-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում