Գոդինը հնարավոր է հեռանա Ինտերից

Գոդինը հնարավոր է հեռանա Ինտերից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ArmSport.amԱմառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Միլանի «Ինտերը» հնարավոր է վաճառի թիմի պաշտպան Դիեգո Գոդինի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ, իտալական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույսեր չի կապում 34-ամյա ուրուգվայցու հետ, չնայած նրան, որ վերջինս իր առաջին մրցաշրջանն է անցկացնում Իտալիայում:

Ուրուգվայցի ֆուտբոլիստը «Ինտերին» է միացել 2019 թվականի ամռանը՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում