Լոնդոն. Արման Դարչինյանը հաղթեց առաջին մենամարտում

Լոնդոն. Արման Դարչինյանը հաղթեց առաջին մենամարտում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ArmSport.amԼոնդոնում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանը նույնպես մեկնարկեց հաղթանակով:

Վանաձորցի մարզիկը մեկնարկային մենամարտում մրցեց իտալացի Սալվադորե Կավալարոյի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց մրցակցին ու դուրս եկավ հաջորդ փուլ:

Այսօր ռինգ էր դուրս եկել նաև Անուշ Գրիգորյանը, ով հավասար պայքարում զիջել էր իտալացի մրցակցին:

Երեկոյան ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Հաղթելու դեպքում Կորյուն Սողոմոնյանն ու Արթուր Բազեյանը կապահովեն օլիմպիական ուղեգրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում