Լեոնիդ Ֆեդուն. Կորոնավիրուսը սպանեց ֆուտբոլը

Լեոնիդ Ֆեդուն. Կորոնավիրուսը սպանեց ֆուտբոլը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ArmSport.amՄոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը խոսել է կորոնավիրուսի վատ հետևանքների մասին.

«Վաղը, ամեն ինչ կվճռվի վաղը՝ ՈՒԵՖԱ-ի արտահերթ նիստի ժամանակ: Մենք ընտրություն չունենք: Իհարկե, պետք է ենթարկվենք սպորտի նախարարության որոշումներին:

Լավատես գնահատականներ կան, որ կորոնավիրուսը Ռուսաստանում կվերանա ապրիլի կեսերին, բայց այդ դեպքում մենք ֆիզիկապես չենք կարողանա ավարտել առաջնությունը:

Հարցերը պատասխաններից շատ են: Կորոնավիրուսը սպանեց ֆուտբոլը»,-ասել է Ֆեդունը:

Հիշեցնենք, որ վաղը ՈՒԵՖԱ-ի արտահերթ նիստում քննարկվելու է նրա հովանու ներքո անցնող առաջնությունների կայացման ժամանակացույցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում