Հայտնի է Լիվերպուլի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Լիվերպուլը» հայտարարել է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը։
Ակումբի Twitter-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը շնորհվել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։
Նա համապատասխան մրցանակ է ստացել։