Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի հունիսի 27-ին

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի հունիսի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ArmSport.amՉեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչը հետաձգվել է և կանցկացվի հունիսի 27-ին: Այս մասին հայտնում է Marca-ն:

ՈւԵՖԱ-ն այսօրվա արտակարգ համաժողովում նման որոշում է կայացրել կապված կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ: Ի սկզբանե նախատեսված էր, որ ՉԼ-ի եզրափակիչն անցկացվելու է մայիսի 30-ին: Նշենք՝ Եվրոպա լիգայի վճռորոշ խաղը, որը նախատեսված էր մայիսի 27-ին, ևս հետաձգվել է և կանցկացվի հունիսի 24-ին:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Ստամբուլում, իսկ ԵԼ-ի եզրափակիչը՝ Գդանսկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում