Բորուսիայի գլխավոր տնօրենը պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձի 1/3-ից

Բորուսիայի գլխավոր տնօրենը պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձի 1/3-ից

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ArmSport.amԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն պատրաստ է 1/3-ով կրճատել իր աշխատավարձը, տեղեկացնում է Sport Bild-ը:

«Կորոնավիրուսի համաճարակը ազդում է թիմի ֆինանսական վիճակի վրա: Եթե ուզում ենք շտկել այս իրավիճակը, ապա մեզնից յուրաքանչյուրը պետք է գնա զոհաբերությունների»,- ասել է Վացկեն:

Հիշեցնենք, որ իրենց աշխատավարձերից հրաժարվել են նաև Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստները և մարզչական շտաբը:

Հավելենք, որ ՈւԵՖԱ-ն թույլ է տվել ակումբներին ավելի ուշ ներկայացնել ֆինանսական Fair Play-ի հաշվետվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում