Մինչև հունիս ոչ մի թենիս․ հետաձգված Ռոլան Գարոս ու սպասվող շիլաշփոթ աշնանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջում բռնկված նոր տիպի կորոնավիրուսը խառնեց բոլորի պլանները։ COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով աշխարհում բազմաթիվ միջոցառումներ են չեղարկվում կամ էլ հետաձգվում։ Տնտեսության, առողջապահության ու զբոսաշրջության ոլորտները կաթվածահար են գրեթե բոլոր երկրներում։
Այս ամենից չափազանց մեծ չափաբաժնով տուժում է նաև սպորտը։ Մարզական աշխարհը բառիս բուն իմաստով կանգնած է։ Չեղարկումներն ու հետաձգումները միանշանակորեն չեն ընկալվում մարզիկների ու մասնավորապես երկրպագուների կողմից։ Այս ամենը հիշեցնում է երկար ու մութ մի թունել, որի վերջի լույսը դեռ չի երևում։