USD
EUR
RUB

Խոակին Կապառոս. Համոզված եմ, որ շատ լուրջ նախագիծ ենք սկսում (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ArmSport.amՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Հավաքականի ղեկը վստահվել է իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսին:

ՀՖՖ-ն ներկայացրել է մարզչի հետ հարցազրույց, որտեղ մանրամասն խոսվում է Հայաստանի ազգային հավաքականին բնորոշող գծերի, Հենրիխ Մխիթարյանի, Ազգերի լիգայից ունեցած ակնկալիքների մասին: Մարզիչը խոսել է նաև այլ թեմաների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցը Ձեր ուշադրությանը.

-Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանից:

-Շատ դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ և ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հարցում:

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

-Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման կայացման հարցում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ աշխատում են Խինես Մելենդեսը և Անտոնիո Ֆլորեսը: Նրանք իմ ուսուցիչներն են եղել Իսպանիայում մարզչական դասընացների ընթացքում: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին ֆեդերացիայի նոր ղեկավարության ծրագրերը: Երբ առաջին անգամ հանդիպեցի և զրուցեցի նախագահի հետ, հասկացա, որ սա լուրջ նախագիծ է: Գիտեմ, թե ինչ մեծ ցանկությամբ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գալիս հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը:

-«Սևիլյայի» ղեկին ամենից շատ խաղ անցկացրած մարզիչն եք։ Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար:

-Մանկուց երկրպագել եմ «Սևիլյային»: Ինձ համար մեծ պատիվ է այն փաստը, որ ես «Սևիլյային» ղեկին ամենից շատ խաղեր անցկացրած մարզիչն եմ: «Սևիլյան» լավագույն ակումբներից է ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում, ինչի վկայությունն է այն, որ թիմը վերջին 15 տարիներին բազմաթիվ տիտղոսներ է նվաճել եվրոպական ակումբային մրցաշարերում և համարվում է Եվրոպա լիգայի արքան:

-Որո՞նք են հավաքականի և ակումբի գլխավոր մարզչի աշխատանքի հիմնական տարբերությունները:

-Չնայած մինչ այս աշխատել եմ միայն ակումբներում, բայց շատ լավ պատկերացնում եմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի առանձնահատկությունները: Ակումբում դու ամբողջ տարվա ընթացքում թիմի հետ ես, և աշխատանքն ավելի հեշտ է: Հավաքականում ժամանակն ավելի քիչ, է և շատ կարևոր է այդ ընթացքում քո ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն ու կառավարումը: Ցանկացած մարզչի համար իդեալական կլիներ ունենալ շատ ուժեղ ֆուտբոլիստներ և ադապտացնել նրանց իր գաղափարներին, տակտիկական մտահղացումներին, սակայն մարզիչը շատ հաճախ ընտրում է իր մարտավարությունը՝ հաշվի առնելով ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների կարողությունները: Շատ կարևոր է նաև լավ մթնոլորտ ստեղծել և ճիշտ մոտեցում դրսևորել ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ, լինելով ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ինքն ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում:

-Դիտել եք Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները: Ինպիսի՞ն է թիմի ընդհանուր խաղամակարդակը:

-Հայաստանի ազգային հավաքականում կան ֆուտբոլիստներ Իտալիայի Ա սերիայից, գերմանական Բունդեսլիգայից, Ռուսաստանի Պրեմիեր լիգայից: Նրանց որակները, իհարկե, տարբերվում են մյուսներից, բայց մարզչի գլխավոր խնդիրը հենց տարբեր խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստերից միասնական թիմ ստեղծելն է և իր գաղափարները հնարավորինս մատչելի կերպով տեղ հասցնելը:

-Ի՞նչ կարծիքի եք Հենրիխ Մխիթարյանի մասին։

-Հենրիխ Մխիթարյանն անչափ բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ: Ես շատ էի ցանկանում դիտել նրա խաղը «Սևիլյայի» դեմ խաղում, բայց, ինչպես գիտեք, հանդիպումը չկայացավ: Գիտեմ, որ Հենրիխ Մխիթարյանն իր ազգին և հայրենիքին նվիրված մարդ է և մեծ ցանկությամբ է գալիս ազգային հավաքական: Նրա ներկայությունը շատ կարևոր է նաև խաղընկերների համար, որովհետև երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում, բայց միաժամանակ նաև ավելի զգոն են խաղային տարբեր իրավիճակներում:

-Ի՞նչ կարծիքի եք Ազգերի Լիգայում մեր խմբի մասին:

-Հայտնվել ենք շատ մրցակցային խմբում, որում հնարավոր է զբաղեցնել առաջին տեղը, բայց շատ կարևոր է առաջ շարժվել քայլ առ քայլ, խաղից խաղ: Ինձ համար ամենակարևոր հանդիպումը միշտ իմ թիմին սպասվող հաջորդ հանդիպումն է:

Վերջում մարզիչը պատասխանել է նաև բլից հարցմանը.

-Սևիլյա 2000-2005, vs Բիլբաո 2007-2011

-Երկուսն էլ, երկու ակումբներն էլ իմ սրտում են:

-Անդալուսիա vs Բասկոնիա

-Երկուսն էլ՝ զվարճանալու համար (ծիծաղում է):

– Սերխիո Ռամոս vs Դանիել Ալվես:

-Շատ դժվար հարց է: Երկուսն էլ իմ զավակներն են:

-Երիտասարդ տարիքում ո՞վ էր ավելի տաղանդավոր՝ Ռեյե՞սը, թե՞ Մունյաինը:

-Իրոք, շատ դժվար հարցեր եք տալիս (ծիծաղում է):

–Դել Բոսկե vs Արագոնես:

-Արագոնեսն իսկական մաեստրո է, իսկ Դել Բոսկեն չեմպիոնների չեմպիոն է:

– Պաելյա՞, թե՞ գասպաչո:

-Սկզբից՝ պաելյա, հետո՝ գասպաչո:

-Սանգրիա՞, թե՞ սպիտակ գինի:

-Սպիտակ գինի… սպիտակ գինի՝ սառույցով:

-Ալմադովա՞ր, թե՞ Բունյուել:

-Շատ տարբեր են, բայց, երևի, Ալմադովար:

-Եվ վերջում՝ 1:0 vs 4:3:

-Հաղթանակ, ուղղակի հաղթանակ:

 

Լրահոս
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր Սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթը Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոն Իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակն է․ Հարոյան Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Հռոմում անցկացվող մրցաշարը: Սիթին ԱՊԼ-ում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ) Ռակիտիչը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին Շախմատ․ Մանուել Պետրոսյանը՝ Երևանի գավաթակիր Իտալական ակումբները հետաքրքրված են Արսենալի պաշտպանով Ալբիոլը կարող է բաց թողնել Բարսելոնայի դեմ հանդիպումը Հիանալի էր քեզ հետ նույն թիմում լինել. Սուարեսը՝ Վիդալի մասին Հեռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների առաջնությունում չեմպիոն է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱՊԼ. Լեսթերի 2-րդ հաղթանակը (տեսանյութ) Լա լիգա․ Ռեալը նոր մրցաշրջանը սկսեց գոլազուրկ ոչ ոքիով Ռեալ Սոսիեդադի դեմ (տեսանյութ) Յուվենթուսը Պիռլոյի նորամուտի խաղում խոշոր հաշվով հաղթեց Սամպդորիային (տեսանյութեր) VBET ՀԳ․ Արարատը կրկնապատկեց հաշվի առավելությունը Սևանի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Էվերտոնը ջախջախեց Վեստ Բրոմվիչին․ Խամեսը իր առաջին գոլն է խփել ԱՊԼ-ում Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական (լուսանկար) Ալեքսանդր Գրիգորյան. Այս հաղթանակը ճանապարհի միայն կեսն է (տեսանյութ) Լիոնն ու Նիմը բավարարվեցին ոչ-ոքիով ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի ձևաչափը հնարավոր է փոփոխության ենթարկվի Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Բավարիան «փոշիացրեց» Շալկեին, Սանեի նորամուտը շքեղ էր (տեսանյութ) VBET ՀԳ. Վեսթ Արմենիան կամային հաղթանակ տոնեց Գանձասար-Կապանի նկատմամբ (տեսանյութ) Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը մասնակցում են Բունդեսլիգային Պաշտոնական․ Կումբուլան՝ Ռոմայի ֆուտբոլիստ Ռոնալդուն խնդրել է երկրպագուներին մասնակցել 2020 թվականի Եվրոպայի լավագույն կղզու քվեարկությանը ԵԼ. Միլանն արտագնա հաղթանակ տարավ Հայ ըմբիշները բավականին լավ արդյունքներ են գրանցել Բելառուսում կայացած միջազգային մրցաշարում Արարատ-Արմենիան 2 գոլ է խփում վերջին րոպեներին ու խաղը տեղափոխում լրացուցիչ ժամանակ Բեյլի հեռանալուց հետո կա՛մ Ասենսիոն, կա՛մ Վինիսիուսը կվերցնեն 11 համարը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ․ Հայաստանը բարելավել է իր դիրքերը ՊՍԺ-ն վերջին րոպեին հաղթանակ կորզեց Մեցի հետ խաղում Բարսելոնան հաղթեց. Մեսսին՝ դուբլի հեղինակ Խաղալու ենք Հայաստանի համար և պետք է լավ հանդես գանք. Կամպանյա Ռոմայի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ Բարսելոնայի գլխավոր տրանսֆերային նպատակը չիրագործվեց Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Ատալանտայի հարձակվողով Եվրոպական 3-րդ խաղերի կազմկոմիտեի և ԵՕԿ-ի ղեկավարները հանդիպել են Յուվենտուսը և Բավարիան կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով
website by Sargssyan