Լեբրոն Ջեյմսը նշել է իր նախընտրած ֆուտբոլիսներին

Լեբրոն Ջեյմսը նշել է իր նախընտրած ֆուտբոլիսներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը իր Instagram-ում պատասխանել է իր ֆավորիտ ֆուտբոլիստների մասին հարցին:

«Սիրվա՞ծ ֆուտբոլիստ Ես ունեմ մի քանի ֆավորիտ ֆուտբոլիստներ, մի քանի հիանալի խաղացողներ:

Առաջին հերթին «Լիվերպուլի» բոլոր ֆուտբոլիստները: Նաև՝ Մբապպե, Նեյմար, Կրիշտիանու Ռոնալդու: Այս տղաները լեգենդներ են: Ես սիրում եմ այս տղաներին: Ես սիրում եմ Կրիշտիանու Ռոնալդուին: Ես սիրում եմ Նեյմարին, սիրում եմ Մբապեին:

Մեսսի՞, այո, իհարկե: Մեսսին լեգենդ է: Զլատա՞ն։ Նա խենթ է, բայց շատ լավը խաղադաշտում»,- գրել է բասկետբոլիստը:

Վերջերս «Նապոլիի» կիսապաշտպան Պետր Զելինսկին պատմեց, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում