Ինտերը Լաուտարոյին չի վաճառել Բարսելոնային 70 մլն եվրոյի, Սեմեդուի և Վիդալի դիմաց

Ինտերը Լաուտարոյին չի վաճառել Բարսելոնային 70 մլն եվրոյի, Սեմեդուի և Վիդալի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Բարսելոնան» առաջվա պես մտադիր է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Կատալոնացիները 22-ամյա արգենտինացու համար 70 մլն եվրո են առաջարկել, ինչպես նաև կիսապաշտպան Արտուրո Վիդալին և պաշտպան Նելսոն Սեմեդուին, սակայն միլանյան ակումբը մերժել է, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

«Ինտերը» Լաուտարոյի համար 111 մլն եվրո հրաժարագին է պահանջում:

«Բարսելոնան» հարձակվողին պատրաստ է տարեկան 10 մլն եվրո վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում