Ավստրալիայի առաջնությունը կարող է դադարեցվել

Ավստրալիայի առաջնությունը կարող է դադարեցվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր որոշում կկայացնի՝ ներքին առաջնությունը դադարեցնելու վերաբերյալ, հաղորդում է Goal-ը:

«Ֆուտբոլիստների և երկրպագուների առողջությունը ամենակարևոր արժեքն է: Մենք պետք է որոշում կայացնենք, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելանում է»,- ասված է Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1314 դեպք: 7 մարդու կյանք չի հաջողվել փրկել:

Հավելենք, որ առաջնության վերջին հանդիպումնները անցկացվում էին առանց հանդիսականների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում