Բունդեսլիգային առաջարկել են երկարաձգել խաղերի դադարեցումը մինչև ապրիլի 30-ը

Բունդեսլիգային առաջարկել են երկարաձգել խաղերի դադարեցումը մինչև ապրիլի 30-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ArmSport.amԳերմանական ֆուտբոլային լիգան նախատեսում է երկարաձգել Գերմանիայի առաջնության դադարեցումը կորոնավիրուսի պատճառով։

Կառույցի կողմից կազմակերպված օնլայն խորհրդակցությունից հետո Բունդեսլիգային և երկրորդ Բունդեսլիգային առաջարկ է արվել երկարաձգել առաջնությունների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը։

DFL-ն այս պահին աշխատանքներ է տանում ապրիլի 30-ից հետո հանդիպումների անցկացման ուղղությամբ։ Այդ խաղերը հավանաբար կանցկացվեն առանց հանդիսականների։

Սկզբնապես երկու Բունդեսլիգաների խաղերը դադարեցվել էին մինչև ապրիլի 2-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում