Ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը չի դադարեցվի

Ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը չի դադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ArmSport.amԿորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը չի դադարեցվի: Այս մասին տեղեկացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ալեքսանդր Ալեյնիկը: Վերջինս նշել է, որ խաղերը կանցկացվեն հանդիսականներով:

«Ֆեդերացիան որոշեց շարունակել առաջնությունը: Խաղերը կանցկացվեն երկրպագուներով: Մեր ղեկավարությունը անընդհատ կապի մեջ է երկրի առողջապահության նախարարության հետ», -ասել է Ալեյնիկը:

Հիշեցնենք, որ եվրոպական առաջնություններից այս օրերին ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը:

Երկրի առաջնության երկրորդ տուրը կմեկնարկի մարտի 27-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում