Ռոման ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը Արսենալից

Ռոման ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը Արսենալից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ArmSport.am«Ռոման» ցանկանում է պահել թիմում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Football Italia-ն, հղում կատարելով La Gazetta dello Sport-ին, տեղեկացնում է, որ իտալական ակումբը ցանկանում է գնել Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերը Լոնդոնի «Արսենալից»։

Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերի համար «Ռոման» կարող է 25 միլիոն եվրո վճարել։

Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման ու դարձել 6 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում