Մեսսին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Մեսսին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ArmSport.am«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։

Ֆուտբոլիստի կողմից հատկացված միջոցները բաժանվելու են Բարսելոնայի հիվանդանոցներից մեկի և Արգենտինայում՝ Մեսսիի ծննդավայրում գտնվող բժշկական կենտրոնի միջև:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ևս 1 մլն եվրոյի նվիրատվություն է կազմակերպել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում