Չելսիի հարձակվողը մեկնել է Բրազիլիա

Չելսիի հարձակվողը մեկնել է Բրազիլիա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ArmSport.am«Չելսիի» հարձակվող Վիլիանը վերադարձել է Բրազիլիա՝ ստանալով ակումբի թույլտվությունը: Այս մասին հայտնում է Goal- ը:

Ավելի վաղ Բրազիլիա էին մեկնել ֆուտբոլիստի կինը և նրա երկու դուստրերը:

Այս օրերին լոնդոնյան թիմի ֆուտվոլիստները գտնվում են կարանտինում: Թիմը կվերսկսի մարզումները ապրիլի 6-ին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատչառով դադարեցված են եվրոպական գրեթե բոլոր երկրների առաջնությունները: Հետաձգվել են մի շարք խոշոր մարզական իրադարձություններ՝ այդ թվում ֆուտբոլի Եվրոպայի առանությունն ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում