Արթուր Ալեքսանյան. Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի

Արթուր Ալեքսանյան. Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի հնգակի ու աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել ինստագրամի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։ Առողջ եղեք»,-գրել է Ալեքսանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում