«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարող են կորցնել աշխատավարձի 70 տոկոսը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարող են կորցնել աշխատավարձի 70 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Panorama.am«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պատրաստվում է իր խաղացողներից յուրաքանչյուրի աշխատավարձը իջնել 70 տոկոսով։ Դա պայմանավորված է ակումբի գործունեության՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով դադարեցմամբ։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

Միաժամանակ նշվում է, որ ակումբի ղեկավարների առաջարկը չի վերաբերում բոնուսային վճարներին, որոնք կմնան նույնը։ Ֆինանսական այս պայմանները «Բարսելոնան» առաջարկում է պահպանել Իսպանիայում արտակարգ դրության ժամանակ, որը գործելու է մինչև ապրիլի 11-ը։

Առաջարկն արդեն պատրաստվել է կատալոնական ակումբի տնօրենների խորհրդի կողմից և շուտով այն կներկայացնի խաղացողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում