Ռոնալդուն հնարավոր է հեռանա Յուվենտուսից

Ռոնալդուն հնարավոր է հեռանա Յուվենտուսից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ArmSport.amԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մրցաշրջանի ավարտին լքել իտալական ակումբը: Այս մասին տեղեկացնում է Diario GOL ը:

Աղբյուրի համաձայն, 35-ամյա պորտուգալացուն իրենց թիմում ցանկանում են տեսնել ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական ակումբ տեղափոխությունն ավելի հավանական կդառնա, եթե մանկունյացիները նվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 32 հանդիպում և դարձել 25 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում