Ուկրաինացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ռոմա

Ուկրաինացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ռոմա

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Ըստ Forzaroma-ի, «Շախտյորի» կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն կարող է դառնալ «Ռոմայի» խաղացող: Հաղորդվում է, որ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան, ով «Շախտյորում» աշխատելու ընթացքում մարզել է Կովալենկոյին, անձամբ հետաքրքրված է 24-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ:

Աղբյուրը նշում է, որ ամռանը «Ռոման» կարող է լքել Խավիեր Պաստորեին, իսկ ուկրաինացի կիսապաշտպանի գնումը, ըստ Ֆոնսեկայի, հիանալի փոխարինում կլինի Խավիերի համար:

Տեղեկատվություն կա նաև Կովալենկոյի նկատմամբ հետաքրքրության մասին «Մանչեսթեր Սիթիի» կողմից, որտեղ խաղում է նրա հայրենակից Ալեքսանդր Զինչենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում