Ռոման հետաքրքրված է Պորտուի ֆուտբոլիստով

Ռոման հետաքրքրված է Պորտուի ֆուտբոլիստով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Իտալական «Ռոման» ցանկանում է գնել «Պորտուի» հարձակվող Տիկինյո Սուարեշին, հաղորդում է Football Italia-ն:

Նշվում է, հարձակվողին իր թիմի կազմում է ցանկանում տեսնել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան:

29-ամյա հարձակվողը Պորտուգալիայի այս մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում և դարձել՝ 16 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Սուարեշով հետաքրքրված է նաև «Ատալանտան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում