«Ատլետիկոն» առաջարկում է չեղարկել ամառային տրանսֆերային պատուհանը. Gazeta.ru

«Ատլետիկոն» առաջարկում է չեղարկել ամառային տրանսֆերային պատուհանը. Gazeta.ru

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Panorama.am: Մադրիդի «Ատլետիկո»-ի տնօրեն Անդրեա Բերտան առաջարկել է չեղյալ հայտարարել ամառային տրանսֆերային պատուհանը`կորոնավիրուսի համաճարակի պատճառով, փոխանցում է gazeta.ru-ն։

«Ես կարծում եմ, որ խաղացողները պետք է մնան ակումբներում մինչև հունվար, որպեսզի թիմերը գնահատեն իրենց կորուստները: Սա առավել տրամաբանական որոշում է»,- ասել է Բերտան:

2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում հայտարարվեց կորոնավիրուսի բռնկման մասին: Վերջին տվյալներով՝ հիվանդությունից մահացել է ավելի քան 24 հազար մարդ, վերականգնվել է 124 հազարը: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 532 հազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում