Երիտասարդ ֆուտբոլիստներից ոչ մեկն անգամ մոտ չէ Մխիթարյանի մակարդակին. Բերեզովսկի

Երիտասարդ ֆուտբոլիստներից ոչ մեկն անգամ մոտ չէ Մխիթարյանի մակարդակին. Բերեզովսկի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Փյունիկի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sport Express-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է երևանյան թիմը գլխավորելու, հավաքականում ստեղծված իրավիճակի ու Իտալիայից կրած 1-9 հաշվով պարտության, ինչպես նաև Խոակին Կապառոսի կողմից ստացած առաջարկի մասին.

-Ձեզ ո՞վ հրավիրեց «Փյունիկ»:

-Արթուր Սողոմոնյանը՝ ակումբի սեփականատերը: Տարխանովն այդ ժամանակ արդեն ակումբի փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում:

-Pro արտոնագիր ունե՞ք:

-Ոչ: Միայն A և դարպասապահների: Pro արտոնագրի դասընթացները, հուսով եմ, կմեկնարկեմ ամռանը: Ճիշտ է՝ դեռ չեմ որոշել որտեղ՝ Երևանո՞ւմ, թե՞ Մոսկվայում:

-Ձմռանը թիմը հնչեղ ձեռքբերումներ ունեցե՞լ է:

-Ոչ: Թերևս, «Փյունիկի» ամենահայտնի ֆուտբոլիստն Արաս Օզբիլիսն է, որը խաղացել է «Այաքսում», «Կուբանում» և «Սպարտակում»: Երկու անգամ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել, ենթարկվել է ծանրագույն վիրահատությունների: Բայց հիմա մարզավիճակ է հավաքել ու «Նոայի» հետ վերջին խաղում երկու գոլ է գրանցել իր ակտիվում: Ցավոք, մենք 2-4 հաշվով պարտվեցինք ու զրկվեցինք 6-յակում հայտնվելու շանսերից: Առհասարակ, Հայաստանի առաջնությունը տարօրինակ սխեմայով է անցկացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում